Հունվարի 12-ի դեպքը բացառիկ էր և արժե, որ բոլորը, այդ թվում` իրավապահ օղակները բացառություններ անեն՝ հայտարարել է ԱԺ գյումրեցի պատգամավոր, ԲՀԿ խմբակցության անդամ Մարտուն Գրիգորյանը: «Դեռևս տաք են հունվարի 12-ի ոճրագործության վերքերը:
Դեռ անցյալ տարվանից հայտարարվել էր, որ ԲՀԿ-ն հունվարի 20-ին (հայտնի պատճառներով օրը տեղափոխվեց փետրվարի 5) հրավիրում է ոչիշխանական քաղաքական-հասարակական ուժերի խորհրդաժողով: Հրավիրեց: ՈՒ՝ ի՞նչ: ԲՀԿ նախագահը ելույթ ունեցավ, մի քիչ քնեց ու գնաց:
Երբ Հովիկ Աբրահամյանը նշանակվեց վարչապետ, շատերն անմիջապես ենթադրեցին, որ, ի տարբերություն իր նախորդի, նրան, որպես օլիգարխիայի կարկառուն ներկայացուցչի և առաջնորդի, կհաջողվի առանց միջնորդների կառավարության որոշումներն ի կատար ածել:
Բոլորիս եզրահանգումը մեկն է՝ օր առաջ իշխանափոխություն. հապաղելը երկիրը տանելու է վերջնական կործանման՝ ԲՀԿ հրավիրած ոչիշխանական քաղաքական ու հասարակական խորհրդաժողովն ամփոփելով՝ հայտարարեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Հայաստանը 2015 թվական է թևակոխել չլուծված և խորացող խնդիրներով, մինչդեռ 2014-ն աննախադեպ էր քաղաքական ուժերի միավորման տեսակետից՝ ԲՀԿ նախաձեռնած ոչիշխանական ուժերի ու ՀԿ-ների խորհրդաժողովում հայտարարել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը:
Համաժողովրդական շարժման հաջողությունը կախված է նրանից, թե ինչքան անկեղծ են եռյակի մասնակից ուժերը իրենց հարաբերություններում՝ Գագիկ Ծառուկյանի հրավիրած խորհրդաժողովում հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
Երեկ կեսօրին Աբովյանում՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող հյուրանոցում, մեկնարկեց նրա նախաձեռնած ոչիշխանական քաղաքական-հասարակական ուժերի խորհրդաժողովը:
2015-ի փետրվարի 5-ը պատմական կարելի է համարել։ Կառավարությունը միաձայն հաստատեց «ՀՀ նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը։
Ի՞նչ է ուզում անել Թուրքիան պանթուրքիստական խելացնոր գաղափարն իրագործելու համար։
Դեռևս նախկին ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն տվել է Թուրքիայի ռազմավարական խորության գաղափարը, որով մերձավոր տարածաշրջանային գոտին ներառում էր Հարավային Կովկասը, Բալկանները, Մերձավոր Արևելքը, և Միջերկրածովյան-Էգեյան գոտին...